Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Վրաստանը պետք է չեզոքություն պահպանի

    Վրաստանը պետք է չեզոքություն պահպանի

    Իրակլի Երկրորդի ընկերության նախագահ Արչիլ Չկոիձեն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Վրաստանի կառավարությունը պետք է չեզոք դիրք ունենա: «Վրաստանն այս հարցում պետք է չեզոքություն պահպանի` մեր երկրում ապրում են ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայազգի քաղաքացիներ, մեր մերձավոր հարևանը ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանն է:
  • Վրաստանի վարչապետի առաջին այցը Հայաստան՝ սկանդալների համապատկերում

    Վրաստանի վարչապետի առաջին այցը Հայաստան՝ սկանդալների համապատկերում

    Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության պատգամավոր Ակակի Մինաշվիլին պահանջում է արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հրաժարականը: Խմբակցությունը բացատրություն է պահանջում նախարարից Լիտվայում` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հնչեցրած հայտարարության պատճառով: Ադրբեջանական և վրացական լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ նախարարը Լիտվայի խորհրդարանում Եվրոպական ակումբի և տեղեկատվական գրասենյակի կազմակերպած քննարկման ժամանակ պատասխանելով այդ երկրում Ադրբեջանի դեսպանի հարցին` ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
  • Վլադիմիր Աբաջյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

    Վլադիմիր Աբաջյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

    ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում:
  • Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

    Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

    Հունվարի 16-ին՝ ժամը 09.30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
  • Թուրքիան Սիրիայից ապօրինի արտահանել է մեծ քանակությամբ սարքավորումներ

    Թուրքիան Սիրիայից ապօրինի արտահանել է մեծ քանակությամբ սարքավորումներ

    Թուրքիան Սիրիայի տնտեսական կենտրոն համարվող Հալեպից ապօրինի դուրս է բերել 1500 անուն դեղագործական և արդյունաբերական սարքավորումներ։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին։
  • Կրակոցներ՝ ԱՄՆ քոլեջում

    Կրակոցներ՝ ԱՄՆ քոլեջում

    Երեկ երեկոյան ամերիկյան Հեզարդ քաղաքի (Քենթուկի նահանգ) քոլեջի տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է մահացել։ Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ վիրավորվել է մեկ մարդ։ Ոստիկանության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել քոլեջի տարածքում գտնվող ավտոկայանատեղիում։ Նախնական տվյալներով, փոխհրաձգությանը մասնակից երկու անձինք կամավոր հանձնվել են իրավապահներին։
  • ԱՄՆ-ն չի հաստատում Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը

    ԱՄՆ-ն չի հաստատում Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը

    Սպիտակ տունը չի հաստատում Սիրիայի կառավարական զորքերի կողմից Հոմս քաղաքում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հայտարարությունները։ Այդ մասին վկայում է Սպիտակ տան ներկայացուցիչ Թոմի Վիթորի՝ երեկ տարածած հայտարարությունը։
  • Ճապոնիայում դադարեցնում են Boeing 787 Dreamliner ինքնաթիռների շահագործումը

    Ճապոնիայում դադարեցնում են Boeing 787 Dreamliner ինքնաթիռների շահագործումը

    Ճապոնիայի երկու խոշորագույն ավիաընկերություններ հայտարարել են Boeing 787 Dreamliner ինքնաթիռների թռիչքների դադարեցման մասին։ Օդանավերի շահագործումը դադարեցվել է այն բանից հետո, երբ դրանցից մեկը վթարային վայրէջք է կատարել։ Լրատվամիջոցները հայտնում են, որ վթարային վայրէջքը իրականացվել է օդաչուների խցիկում ծխի առաջացման պատճառով։
  • Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ. Մենք պաշտպանում ենք մեր տանը ազատ ու հանգիստ ապրելու մեր իրավունքը

    Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ. Մենք պաշտպանում ենք մեր տանը ազատ ու հանգիստ ապրելու մեր իրավունքը

    Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված նիստ` ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
    Նիստը նվիրված է եղել ՀՀ պաշտպանության և անվտանգության ոլորտների համար անցյալ տարի առանցքային նշանակություն ունեցած երկու կարևորագույն միջոցառումների` ՀԱՊԿ շրջանակներում «Փոխգործակցություն-2012» և Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ու դրանց նախորդող պետական և տարածքային կառավարման մարմինների մասնակցությամբ ռազմաքաղաքական փուլի արդյունքների ամփոփմանը:
  • Սամվել ՍԵՎԱԴԱ. Կգա մեկը, որ հոգու խորքում կհասկանա ու կընդունի զոհի կարգավիճակը

    Սամվել ՍԵՎԱԴԱ. Կգա մեկը, որ հոգու խորքում կհասկանա ու կընդունի զոհի կարգավիճակը

    Արդեն բավական ժամանակ է, որ մեր երկրում սկսվել են նախագահական նախընտրական գործընթացները: Լարվածությունը մեծացավ մինչև այն պահը, երբ երկրի առաջին նախագահը, որն արդարացիորեն համարվում էր ամենացայտուն հավակնորդն ու ամենաուժեղ հակառակորդը գործող ու կրկին գործելու պատրաստվող նախագահին` զենքերը վայր դրեց: